Հայաստանում որդեգրումը կկազմակերպվի միջազգային չափորոշիչներին համապատասխան և կբխի երեխայի լավագույն շահերից
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում որդեգրումը կկազմակերպվի միջազգային չափորոշիչներին համապատասխան և կբխի երեխայի լավագույն շահերից։ Կառավարությունը հաստատել է որդեգրման և որդեգրման վերահսկողության իրականացման կարգերը։
Ըստ այդմ՝ ակնկալվում է ունենալ մեկ իրավական ակտ, որը կկարգավորի որդեգրմանը և որդեգրման վերահսկողության իրականացմանը վերաբերող գրեթե բոլոր հարաբերությունները։ Այն կհամապատասխանի ՀՀ ընտանեկան օրենսգրքում կատարված փոփոխություններին և լրացումներին:
Արդյունքում, որդեգրումը կիրականացվի համադրման հիման վրա, այլ ոչ թե երեխային ընտրելու՝ որդեգրել ցանկացող անձանց բացարձակ մենաշնորհով։
Կգործի միջազգային չափորոշիչներին համապատասխան որդեգրման մեկ իրավական ակտ, որը կբխի երեխայի լավագույն շահերից
Ակնկալվում է, որ հնարավորություն կստեղծվի ապահովել միատեսակ եզրույթների կիրառում և ապահովել ՀՀ ընտանեկան օրենսգրքի հետ համահունչությունը: