Բաժանորդագրվել
Վերընտրվելու դեպքում Վոլոդինը կդառնա առաջին խոսնակը, որը ստորին պալատը կգլխավորի երրորդ անգամ։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Պուտինն աջակցել է Վյաչեսլավ Վոլոդինի թեկնածությանը նոր գումարման Պետդումայի խոսնակի պաշտոնում, հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
Նախագահի տեղակալների պաշտոններում առաջադրվել են Վլադիմիր Վասիլևը, Ալեքսանդր Ժուկովը, Աննա Կուզնեցովան, Վիկտորյա Աբրամչենկոն, Ալեքսեյ Գորդեևը և Վիտալի Սավելևը։
Պետդումայի ավարտված ընտրությունների արդյունքներով Վյաչեսլավ Վոլոդինը «Единая Россия» կուսակցությունից վերընտրվել է նոր ժամկետով իր հայրենի Սարատովի մարզի մեծամասնական ընտրատարածքից՝ ստանալով ձայների գրեթե 83%-ը։