Էս էի ուզում լսել. Ավինյանն այցելել է Պարոնյան-Պռոշյան փողոցների խաչմերուկ (Տեսանյութ)

Պարոնյան-Պռոշյան փողոցներում, ինչպես նաև Կոնդ և Կոզերն թաղամասերում «Ջրային կոմիտե»-ի ծրագրերով իրականացվում են ջրատարի փոխարինման և խմելու ջրի բարելավման, ինչպես նաև ներտնային ցանցի միացման աշխատանքներ, այս մասին տեսանյութ է հրապարակել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Երևանի քաղաքապետարանի ծրագրով էլ նշված փողոցներում կառուցվում է ոռոգման նոր համակարգ:

Հաշվի առնելով նշված ծրագրերի ընթացքի ու որակի հետ կապված մեր քաղաքացիների դժգոհությունները, ինչպես նաև այդ հատվածներում բնականոն երթևեկության հետ կապված խնդիրները՝ տեղում պատասխանատուների հետ քննարկել եմ ծրագրի ընթացքն ու ժամկետները՝ հանձնարարելով սահմանել մշտական հսկողություն որակի նկատմամբ և ամենասեղմ ժամկետում ավարտել աշխատանքները»։

Leave a comment