Քաղաքականություն
24.09.2026 | 14:18
Ռուսաստանը հարգում է Հայաստանի ինքնիշխան իրավունքը, միևնույն ժամանակ, Երևանին անհրաժեշտ է կողմնորոշվել՝ մասնակցել Եվրասիական տնտեսական միությա՞նը (ԵՏՄ), թե՞ Եվրամիությանը (ԵՄ), քանի որ այդ միավորումների չափանիշները միմյանց հետ համատեղելի չեն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի բոլոր ինքնիշխան իրավունքներին, սակայն, միևնույն ժամանակ, Հայաստանը ԵՏՄ ինտեգրացիոն գործընթացի մասնակից է, և այլ չափանիշների աստիճանական անցումը չի համատեղվի ԵՏՄ չափանիշների հետ ամենատարբեր ոլորտներում։ Ահա թե ինչ նկատի ունենք, երբ ասում ենք, որ շատ կարևոր է ընտրություն կատարել։ Եվ շատ կարևոր է, որպեսզի ԵՏՄ անդամ երկրներից մեկը չհակասի այս կարևոր ինտեգրացիոն միավորման կանոններին, նորմերին և սկզբունքներին, որոնք կարևոր են բոլորիս համար»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի