Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը



Քաղաքականություն





Արայիկ Մենժիկի Ներսիսյանը ծնվել է 1968թ. հունվարի 2-ին Ստեփանավանի շրջանի Կողես գյուղում:

Հայրը՝ Մենժիկ Ավետիքի Ներսիսյան – անասնաբույժ: Մայրը՝ Եվգենյա Վասիլի Ներսիսյան – ուսուցչուհի: 1986 – 1988թթ. ծառայել է Խորհրդային բանակում և զորացրվել է ավագի կոչումով:

1991-1993թթ. կամավորական ջոկատների կազմում մասնակցել է ԼՂՀ-ի և ՀՀ սահմանամերձ շրջանների մարտական գործողություններին:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1973թ. ընդունվել է Կողեսի ութամյա դպրոց և 1984թ. ավարտել է Ագարակի միջնակարգ դպրոցը: 1984-1990թթ. սովորել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնամիական ֆակուլտետի ցերեկային բաժնում և ստացել է գիտնական ագրոնոմի որակավորում:

ՊԱՐԳԵՎՆԵՐ

ՀՀ վարչապետի միջնորդությամբ, ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Երախտագիտության» մեդալով, – ԼՂՀ նախագահի հրամանագրով «Մարտական ծառայություն» մեդալով, – ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով. – «1992-1994թթ. մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով, – «Մարշալ Բաղրամյան» մեդալով, – «Վազգեն Սարգսյան» մեդալով, – «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» մեդալով, – ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ոսկե մեդալով, – ՀՀ երկրապահ կամավորականների միության հրամանով. – «ԵԿՄ 20 տարի» մեդալով, – «ԵՌԱՍԵՐՈՒՆԴ ԵՐԿՐԱՊԱՀ» մեդալով, – ԼՂՀ «Մայրական երախտագիտություն» մեդալով, – Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի (Ռիիգիկոգու) արծաթյա հուշամեդալով՝ համագործակցության ամրապնդման և զարգացման գործում ունեցած ներդրման համար, – «Միջազգային Որակի նշան Դուբայ-2025» մրցանակաբաշխությունում` արժանացել է «Տարվա լավագույն համայնքի ղեկավար» անվանակարգին, – ՀՀ նախագահի, կառավարության, մարզպետի կողմից արժանացել է պատվոգրերի և շնորհակալագրերի,

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

1990թ. մարտից 1990թ. դեկտեմբեր աշխատել է Կողեսի կոլտնտեսությունում որպես գլխավոր գյուղատնտես: 1990 – 1996թթ. ընտրվել և աշխատել է Կողեսի գյուղխորհրդի նախագահ: 1996թ. ընտրվել է Կողեսի գյուղապետ: 1996, 1999, 2002, 2005, 2008, 2012, 2016 թվականներին վերընտրվել է որպես Կողեսի գյուղապետ:

2017թ. նոյեմբերի 5-ին կայացած միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրվել է Լոռու մարզի Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար:

Լոռի Բերդ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերն են՝ Լոռի Բերդ, Ագարակ, Ուռուտ, Սվերդլով, Լեջան, Կողես, Յաղդան, Բովաձոր և Հովնանաձոր գյուղերը:

2022թ. սեպտեմբերի 25-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում՝ օրենքի ուժով վերընտրվել է Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար:

Ամուսնացած է, ունի երկու որդի:



Leave a comment