Հա՛մ հոսանքի ենք անցնելու, հա՛մ բոլոր երկրներից գազ ենք առնելու․ Ալեն Սիմոնյան

https://arm.sputniknews.ru/20260924/ham-hvosanqi-enq-ancnelu-ham-bvolvor-erkrneric-gaz-enq-arnelu-alen-simvonjan-107249765.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/0b/106722582_70:0:1493:1067_1920x0_80_0_0_20f572d4fc5b8a1cda4bebe0bd68687e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, գազ, ռուսաստան, ալեն սիմոնյան, ադրբեջան, իրանի իսլամական հանրապետություն

հայաստան, գազ, ռուսաստան, ալեն սիմոնյան, ադրբեջան, իրանի իսլամական հանրապետություն

Բաժանորդագրվել

ԱԽ քարտուղարի խոսքով՝ եթե հնարավորություն և քննարկումներ լինեն, ՀՀ–ն պատրաստ է գազ գնել և՛ Ադրբեջանից, և՛ Իրանից։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik․ Գազի գինը ոչ միայն դոլարային է, այլև քաղաքական, և Հայաստանն այլևս մեկ խողովակից կախված չի լինելու, դիվերսիֆիկացիան տնտեսության բոլոր ճյուղերում է լինելու։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին գնի հնարավոր փոփոխության վերաբերյալ։ Նա նշեց՝ գնի, գազի մատակարարման պայմանագրի փոփոխության վերաբերյալ որևէ տեղեկություն չունի։

«Ես նման տեղեկություն չունեմ, բայց մենք ասել ենք, որ մնալու ենք այն դիրքորոշմանը, որ մենք հարևան 4 երկիր ունենք, և եթե 5-րդ երկիրն էլ մեզ տրանզիտով գազ փոխանցելու առաջարկ անի, մենք այդ առաջարկը կքննարկենք»,- նշեց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը քննարկումներ ունի տարբեր երկրների հետ դիվերսիֆիկացիայի հարցերի շուրջ, հնարավորության դեպքում պատրաստ է և՛ Ադրբեջանից, և՛ Իրանից գազ գնել։

«Հա՛մ հոսանքի ենք անցնելու, հա՛մ բոլոր երկրներից գազ ենք առնելու, հա՛մ բոլոր երկրների հետ առևտուր ենք անելու, Թուրքիայի հետ սահմանը բացելու ենք մոտակա ապագայում, դիվանագիտական հարաբերություններ ենք վերջնական հաստատելու Ադրբեջանի հետ, խաղաղություն և տարածաշրջանի երկրների հետ համագործակցություն ենք ունենալու բոլոր առումներով՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, դեմարկացիան, դելիմիտացիան ավարտին ենք հասցնելու Ադրբեջանի հետ բոլոր հնարավոր տեղերում․․․»,- հայտարարեց ԱԽ քարտուղարը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Հայաստանը պատրաստվում ռուսական գազի գնի հնարավոր փոփոխությանը։

Հիշեցնենք` մայիսի 27-ին հայտնի դարձավ, որ Երևանը Մոսկվայից նամակ է ստացել բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստների մատակարարման մասին համաձայնագրի միակողմանի չեղարկման հնարավորության մասին: Նամակում ասվում է, որ եթե Հայաստանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, ռուսական կողմը կարող է կասեցնել կամ միակողմանիորեն չեղյալ հայտարարել 2013թ. դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը:
Սեպտեմբերի 11–ին լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում գազն էժան չէ, որովհետև սպառողին է հասնում բարձր գնով։ Դրանից բացի, եթե ՀՀ–ի համար գազը թանկանա, ՀՀ իշխանությունն էլ կնայի, թե ինչ կարող է թանկացնել ՌԴ–ի համար։

Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 1000 խմ-ի դիմաց 177 դոլարով։ Միևնույն ժամանակ գազի արժեքը ԵՄ երկրների մեծ մասի համար մոտ 600 դոլար է:

Leave a comment