https://arm.sputniknews.ru/20260924/varesh-airlines-i-inqnatiry-veradardzel-e-tehran-dushanben-evs-pakel-e-erkinqy-irani-hamar-107250086.html
Varesh Airlines-ի ինքնաթիռը վերադարձել է Թեհրան. Դուշանբեն ևս փակել է երկինքը Իրանի համար
Varesh Airlines-ի ինքնաթիռը վերադարձել է Թեհրան. Դուշանբեն ևս փակել է երկինքը Իրանի համար
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ԱՄՆ պատժամիջոցներին միացել էին Ադրբեջանն ու Վրաստանը: 24.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-24T14:03+0400
2026-09-24T14:03+0400
2026-09-24T14:03+0400
իրանի իսլամական հանրապետություն
ինքնաթիռ
տաջիկստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/18/107246617_0:285:721:690_1920x0_80_0_0_d33954da4e361e421cc6ae8d66062f87.jpg.webp
Իրանական ընկերությունների համար իր օդային տարածքը փակելու Տաջիկստանի որոշման մասին Varesh Airlines-ի Թեհրան-Դուշանբե չվերթի ինքնաթիռը տեղեկացել է հենց երկնքում։ Տեղեկությունը հաղորդում է ParsToday-ը:Թռիչքի թույլտվության չեղարկումից հետո ինքնաթիռը վերադարձել է Թեհրանի Իմամ Խոմեյնիի օդանավակայան։Kazinform-ի փոխանցմամբ, Իրանի ավիացիոն ոլորտի դեմ ամերիկյան պատժամիջոցների ուժեղացումն առաջացրել է Թեհրանի կտրուկ արձագանքը և հանգեցրել միջազգային չվերթերի մի մասի չեղարկմանը: Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային նախօրեին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք, ի կատարումն ամերիկյան պահանջների, դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը՝ չներկայացնելով մանրամասներ:Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է իրանական ավիացիայի նկատմամբ պատժամիջոցների ճնշման ընդլայնման մասին: Նրա խոսքով՝ օտարերկրյա օդանավակայաններին և սպասարկող ընկերություններին արգելվում է վառելիքով լիցքավորել իրանական ինքնաթիռները, դրանց սպասարկել ցամաքում և վաճառել դրանց չվերթերի տոմսերը՝ երկրորդային պատժամիջոցների և դոլարային համակարգի հասանելիությունից զրկելու սպառնալիքի ներքո:
իրանի իսլամական հանրապետություն
տաջիկստան
2026
Լուրեր
am_HY
Таджикистан и Азербайджан закрыли своё воздушное пространство для иранских рейсов
Sputnik Արմենիա
Таджикистан и Азербайджан закрыли своё воздушное пространство для иранских рейсов
2026-09-24T14:03+0400
true
PT0M54S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/18/107246617_0:180:721:720_1920x0_80_0_0_c0515a0f60932008dc5dcab29fc325e1.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ինքնաթիռ, տաջիկստան, видео
իրանի իսլամական հանրապետություն, ինքնաթիռ, տաջիկստան, видео
Ավելի վաղ ԱՄՆ պատժամիջոցներին միացել էին Ադրբեջանն ու Վրաստանը:
Իրանական ընկերությունների համար իր օդային տարածքը փակելու Տաջիկստանի որոշման մասին Varesh Airlines-ի Թեհրան-Դուշանբե չվերթի ինքնաթիռը տեղեկացել է հենց երկնքում։ Տեղեկությունը հաղորդում է ParsToday-ը:
Թռիչքի թույլտվության չեղարկումից հետո ինքնաթիռը վերադարձել է Թեհրանի Իմամ Խոմեյնիի օդանավակայան։
Ավելի վաղ Ադրբեջանն ու Վրաստանը դադարեցրել էին իրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Ադրբեջան՝ Իրանի ավիացիոն ոլորտի նկատմամբ ԱՄՆ-ի նոր խիստ պատժամիջոցների ֆոնին:
Kazinform-ի փոխանցմամբ, Իրանի ավիացիոն ոլորտի դեմ ամերիկյան պատժամիջոցների ուժեղացումն առաջացրել է Թեհրանի կտրուկ արձագանքը և հանգեցրել միջազգային չվերթերի մի մասի չեղարկմանը: Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային նախօրեին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք, ի կատարումն ամերիկյան պահանջների, դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը՝ չներկայացնելով մանրամասներ:
Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է իրանական ավիացիայի նկատմամբ պատժամիջոցների ճնշման ընդլայնման մասին: Նրա խոսքով՝ օտարերկրյա օդանավակայաններին և սպասարկող ընկերություններին արգելվում է վառելիքով լիցքավորել իրանական ինքնաթիռները, դրանց սպասարկել ցամաքում և վաճառել դրանց չվերթերի տոմսերը՝ երկրորդային պատժամիջոցների և դոլարային համակարգի հասանելիությունից զրկելու սպառնալիքի ներքո: