Կրեմլն Ուկրիանայի ղեկավար Վլադիմիր Զելենսկուց Մոսկվա այցելելու հրավերի վերաբերյալ մերժում չի ստացել, հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Վաղաժամ է խոսել Պուտինի՝ G20-ի գագաթնաժողովին մեկնելու կամ Թրամփի հետ հանդիպման մասին»,- ի թիվս այլնի՝ ասել է Պեսկովը։
– G20-ի հրավերին պատասխանը կտրվի ավելի ուշ, սակայն Ռուսաստանն ամեն դեպքում կմասնակցի խմբի աշխատանքներին։
– Փաշինյանի՝ Ռուսաստան կատարելիք այցի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք է բերվել, թեև հստակ ամսաթիվը դեռ վերջնականապես հաստատված չէ։
– ԵՄ-ի կողմից սառեցված ռուսական ակտիվներից ստացված 8 միլիարդ եվրոյի փոխանցումն Ուկրաինային անօրինական է և գողություն է համարվում։
– Ռուսաստանը գնահատում է ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Պուտինին ուղղված հրավերը․
– Ռուսաստանը շարունակում է բաց մնալ Ուկրաինայի հարցով խաղաղ կարգավորման համար։ Ռուսաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. նա ձգտում է խաղաղության Ուկրաինայում, այլ ոչ թե պարզապես զինադադարի․