Քաղաքականություն
24.09.2026 | 13:02
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը սեպտեմբերի լույս 24-ի գիշերը կրկին հարձակվել են Ռուսաստանի Ռոստովի մարզի վրա, հայտնել է տարածաշրջանի ղեկավար Յուրի Սլյուսարը, գրում է Meduza-ն։
Նրա խոսքով՝ ՀՕՊ ուժերն անօդաչու թռչող սարքեր են խոցել Տագանրոգում, Կագալնիցկի և Նեկլինովսկի շրջաններում։ Կագալնիցկի շրջանում «անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու» հետևանքով վնասվել են նավթաբազայի տարածքում գտնվող վարչական շինությունները։ Նահանգապետի խոսքով՝ հրդեհ չի բռնկվել, մարդիկ չեն տուժել։
Կրասնոդարի երկրամասի Դինսկոյե շրջանում, ըստ տարածաշրջանի օպերատիվ շտաբի, ուկրաինական անօդաչուների բեկորների ընկնելու հետևանքով ձեռնարկություններից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել։
Օպերատիվ շտաբի տվյալներով՝ տուժածներ չկան։ Թե ինչ ձեռնարկության մասին է խոսքը, չի հստակեցվում։
ՌԴ Պաշտպանության նախարարությունից հայտարարել են, որ գիշերվա ընթացքում Ռուսաստանի շրջանների և բռնակցված Ղրիմի վրա խոցվել է ուկրաինական 40 անօդաչու թռչող սարք։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի