Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման համար հատկացվեց ևս 600 մլն դրամ

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 24-ի նիստում որոշում ընդունեց ևս 600 մլն դրամ (շուրջ 1,6 մլն դոլար) հատկացնել Հայաստանում 2027 թվականին կայանալիք Ֆրանկոֆոնիայի խաղերի նախապատրաստման և անցկացման համար։

Ինչու է դա կարևոր Ֆրանկոֆոնիայի խաղերը Հայաստանում սպասվող խոշորագույն միջազգային մարզամշակութային իրադարձություններից են։ «Հրազդան» մարզադաշտի ենթակառուցվածքային արդիականացումը առանցքային է միջազգային չափանիշներին համապատասխան ընդունելության և մրցումների պատշաճ կազմակերպման համար։

Leave a comment