https://arm.sputniknews.ru/20260924/vardenisum-amerikaji-haj-avetaranchakan-ynkerakcutjuny-krtahamalir-kkaruci-107242146.html
Վարդենիսում Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցությունը կրթահամալիր կկառուցի
Վարդենիսում Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցությունը կրթահամալիր կկառուցի
Sputnik Արմենիա
ՀՀ ԿԳՄՍ նախարարի խոսքով` այսպիսով կառավարությունը կրթության ոլորտում խրախուսում է մասնավոր ներդրումները։ 24.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-24T12:27+0400
2026-09-24T12:27+0400
2026-09-24T12:27+0400
դպրոց
վարդենիս
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/0a/1d/82424242_0:0:1100:619_1920x0_80_0_0_a712a264d8eaba1af94ec96a7402255c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցության հայաստանյան մասնաճյուղը կկառուցի կրթական համալիր։ Այդ մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ըստ նախարարի` այսպիսով կառավարությունը կրթության ոլորտում խրախուսում է մասնավոր ներդրումները։ Անդրեասյանը նշեց, որ Վարդենիսում ավագ դպրոցը և հիմնական դպրոցը ոչ բարվոք վիճակում են գտնվում, և խոսքը շուրջ 700 աշակերտի կրթական իրավունքի մասին է։ Նա տեղեկացրեց, որ Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցության հայաստանյան մասնաճյուղը Վարդենիսում հողակտոր է ձեռքբերել 300 տեղանոց դպրոցի, 150 տեղանոց նախադպրոցական հաստատության և 60 տեղանոց երեխաների համայնքահեն ցերեկային կենտրոնի կառուցման համար։ Նրա խոսքով` կրթական ամբողջական այս նախագիծը կիրականացվի 2026–29 թվականներին, և արդեն 2029 թ. սեպտեմբերին կրթահամալիրն ամբողջովին կգործի։ Նախագծման աշխատանքներն ամբողջովին կիրականացնի Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցության հայաստանյան մասնաճյուղը։Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը շտապեց հայտարարել, որ այս նախագծում դավադրապաշտական որևէ միտում չկա։Նշենք, որ Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղը ՀՀ-ում պաշտոնապես գրանցված և գործող բարեգործական կազմակերպություն է։ Ընկերակցությունը ներկայացնում է Հայ Ավետարանական եկեղեցին, որը հանդիսանում է քրիստոնեական ավանդական ուղղություններից մեկի՝ բողոքականության (պրոտեստանտիզմի) ճյուղը։Հավելենք, որ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։
վարդենիս
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/0a/1d/82424242_19:0:996:733_1920x0_80_0_0_c9bf3514222a3ae5821fc8614463eb52.jpg.webp
դպրոց, վարդենիս
դպրոց, վարդենիս
ՀՀ ԿԳՄՍ նախարարի խոսքով` այսպիսով կառավարությունը կրթության ոլորտում խրախուսում է մասնավոր ներդրումները։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցության հայաստանյան մասնաճյուղը կկառուցի կրթական համալիր։ Այդ մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Ըստ նախարարի` այսպիսով կառավարությունը կրթության ոլորտում խրախուսում է մասնավոր ներդրումները։
Անդրեասյանը նշեց, որ Վարդենիսում ավագ դպրոցը և հիմնական դպրոցը ոչ բարվոք վիճակում են գտնվում, և խոսքը շուրջ 700 աշակերտի կրթական իրավունքի մասին է։
Նա տեղեկացրեց, որ Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցության հայաստանյան մասնաճյուղը Վարդենիսում հողակտոր է ձեռքբերել 300 տեղանոց դպրոցի, 150 տեղանոց նախադպրոցական հաստատության և 60 տեղանոց երեխաների համայնքահեն ցերեկային կենտրոնի կառուցման համար։
«Կառավարությունը լրացուցիչ 400 տեղ կստեղծի, որն ամբողջովին կծածկի համայնքի կրթական կարիքները և, ըստ այդմ էլ, կառավարությունը գումար կտրամադրի նախագծի իրականացման համար»,– նշեց Անդրեասյանը։
Նրա խոսքով` կրթական ամբողջական այս նախագիծը կիրականացվի 2026–29 թվականներին, և արդեն 2029 թ. սեպտեմբերին կրթահամալիրն ամբողջովին կգործի։ Նախագծման աշխատանքներն ամբողջովին կիրականացնի Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցության հայաստանյան մասնաճյուղը։
Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը շտապեց հայտարարել, որ այս նախագծում դավադրապաշտական որևէ միտում չկա։
«Փորձելով կանխել ինչ–որ մի բաժակ ջրի մեջ ծովամրրիկ փնտրողների ծրագրերը` ասեմ, որ այստեղ կրոնական որևէ ուղղվածության խնդիր չկա։ Այս ընկերակցությունը Երևանում արդեն իսկ գործարկել է մի կրթական համալիր` «Ավետիսյան դպրոցը»»,– հայտարարեց Սինանյանը։
Նշենք, որ Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղը ՀՀ-ում պաշտոնապես գրանցված և գործող բարեգործական կազմակերպություն է։
Ընկերակցությունը ներկայացնում է Հայ Ավետարանական եկեղեցին, որը հանդիսանում է քրիստոնեական ավանդական ուղղություններից մեկի՝ բողոքականության (պրոտեստանտիզմի) ճյուղը։
Հավելենք, որ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։