Արմավիրի Կողբավան գյուղում տուֆ է ապօրինի արդյունահանվել․ ՍՊԸ տնօրենը ձերբակալված է

Բաժանորդագրվել

Նախնական տեղեկություններով՝ պետությանը պատճառվել է ավելի քան 3 ու կես միլիոն դրամի վնաս։

Արմավիրի մարզի Կողբավան գյուղում շուրջ 20 օր հրաբխային տուֆի ապօրինի արդյունահանում է եղել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Ըստ նախնական տեղեկության՝ ապօրինի արդյունահանվել է շուրջ 120 խորանարդ մետր տուֆ, ինչի հետևանքով պետությանը և համայնքին պատճառվել է շուրջ 3 միլիոն 600 հազար դրամի վնաս»,- հայտնում են ոստիկանությունից։

Տուֆով բարձված բեռնատարը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ ընկերության տնօրենը ձերբակալվել և ներկայացվել Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Leave a comment