ԵՄ-ն պատրաստ է զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը տարբեր ոլորտներում․ Եվրահանձնաժողովի նախագահը՝ Փաշինյանին

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին տարբեր ոլորտներում, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը


ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարության ծրագրերի առաջմղման և տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

Ինչպես հայտնում են կառավարությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր:

Վարչապետը կարևորել է ԵՄ-ի՝ Հայաստանից տնտեսական դիվերսիֆիկացման գործընթացին օժանդակություն ցուցաբերելու և այդ նպատակով ընդունվող որոշումների համար:

Փաշինյանն ընդգծել է նաև ԵՄ աջակցությունը՝ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային նշանակության թեմաների:


 


Leave a comment