Քաղաքականություն
24.09.2026 | 09:46
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում Նիկոլ Փաշինյանն ու Կիրիակոս Միցոտակիսը քննարկել են հայ-հունական հարաբերությունների զարգացումը, բարձրաստիճան փոխայցելությունները և տնտեսական կապերի ընդլայնումը։ Կողմերն անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային համագործակցության ծրագրերին։
ՀՀ կառավարության հաղորդագրությունը՝ ստորև․
ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում կայացել է Հայաստանի և Հունաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Կիրիակոս Միցոտակիսի հանդիպումը:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել սերտորեն համագործակցել Հայաստան-Հունաստան հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։ Կարևորվել է երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը:
Նիկոլ Փաշինյանը և Կիրիակոս Միցոտակիսն անդրադարձել են երկկողմ տնտեսական կապերի ընդլայնմանը, ինչպես նաև երկկողմ օրակարգին վերաբերող այլ թեմաների:
Մտքեր են փոխանակվել նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությանն առնչվող ծրագրերի շուրջ: