https://arm.sputniknews.ru/20260924/paraqari-marzadprvoci-karucumy-ktankana-53-mln-dramvov-karavarutjuny-lav-cher-hashvel-107239045.html
Փարաքարի մարզադպրոցի կառուցումը կթանկանա 53 մլն դրամով. կառավարությունը լավ չէր հաշվել
Փարաքարի մարզադպրոցի կառուցումը կթանկանա 53 մլն դրամով. կառավարությունը լավ չէր հաշվել
Sputnik Արմենիա
Թե կոնկրետ ինչ աշխատանքների համար է գումարն ավելացվում, նախագծում նշված չէ։ Մարզադպրոցի կառուցման պայմանագրային վերջնաժամկետը եղել է 2025 թվականի դեկտեմբերի… 24.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-24T11:31+0400
2026-09-24T11:31+0400
2026-09-24T11:31+0400
փարաքար
մարզադպրոց
կառուցապատում
գումար
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/08/19/47246976_0:133:1280:853_1920x0_80_0_0_50dd34279454dd992417cda3cd18b31c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի Փարաքար համայնքի նոր մարզադպրոցի կառուցման պայմանագրի արժեքը նախատեսվում է ավելացնել 53,46 մլն դրամով՝ հասցնելով շուրջ 503,46 մլն դրամի։ Կառավարությունը հաստատեց նախագիծը։ Նախագծով առաջարկվում է թույլատրել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին պայմանագրի գինը բարձրացնել 11,88%-ով՝ գերազանցելով գնումների օրենսդրությամբ նախատեսված սահմանաչափը։Գործադիրը հիշեցրել է, որ մարզադպրոցի շինարարությունը մեկնարկել է 2024 թվականին։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը աշխատանքների իրականացման պայմանագիր է կնքել «Արալպլաստ» ՍՊԸ-ի հետ՝ սկզբնական 450 մլն դրամ արժեքով։ Նախկինում կատարված ծավալների ճշգրտումից հետո պայմանագրի արժեքը նվազել է մինչև շուրջ 449,39 մլն դրամ։ԿԳՄՍ նախարարությունը նշում է, որ լրացուցիչ աշխատանքները տեխնիկապես և տեխնոլոգիապես հնարավոր չէ առանձնացնել հիմնական աշխատանքներից և պատվիրել մեկ այլ ընկերության։ Դա կարող է խաթարել շինարարական գործընթացը, իսկ հետագայում նաև խնդիրներ առաջացնել երաշխիքային պատասխանատվությունը տարբեր կապալառուների միջև սահմանազատելու հարցում։Մարզադպրոցի կառուցման պայմանագրային վերջնաժամկետը եղել է 2025 թվականի դեկտեմբերի 5-ը, սակայն աշխատանքները դեռ շարունակվում են։ Հիմնավորման համաձայն՝ ժամկետն անցնելուց հետո կապալառուն աշխատանքներն իրականացնում է տույժերի պայմաններում։Նախագծում ընդգծվում է, որ պայմանագրի արժեքի ավելացումը կապալառուին պատասխանատվությունից չի ազատում։ Լրացուցիչ ծախսերի համար նախատեսվում է առանձին բյուջետային վերաբաշխում կատարել՝ ԿԳՄՍ նախարարությանը 2026 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների շրջանակում։
փարաքար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/08/19/47246976_143:0:1280:853_1920x0_80_0_0_5a56ad7a81b48c7186225cdccf319531.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փարաքար, մարզադպրոց, կառուցապատում, գումար
փարաքար, մարզադպրոց, կառուցապատում, գումար
Բաժանորդագրվել
Թե կոնկրետ ինչ աշխատանքների համար է գումարն ավելացվում, նախագծում նշված չէ։ Մարզադպրոցի կառուցման պայմանագրային վերջնաժամկետը եղել է 2025 թվականի դեկտեմբերի 5-ը, սակայն աշխատանքները դեռ շարունակվում են։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի Փարաքար համայնքի նոր մարզադպրոցի կառուցման պայմանագրի արժեքը նախատեսվում է ավելացնել 53,46 մլն դրամով՝ հասցնելով շուրջ 503,46 մլն դրամի։ Կառավարությունը հաստատեց նախագիծը։ Նախագծով առաջարկվում է թույլատրել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին պայմանագրի գինը բարձրացնել 11,88%-ով՝ գերազանցելով գնումների օրենսդրությամբ նախատեսված սահմանաչափը։
Գործադիրը հիշեցրել է, որ մարզադպրոցի շինարարությունը մեկնարկել է 2024 թվականին։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը աշխատանքների իրականացման պայմանագիր է կնքել «Արալպլաստ» ՍՊԸ-ի հետ՝ սկզբնական 450 մլն դրամ արժեքով։ Նախկինում կատարված ծավալների ճշգրտումից հետո պայմանագրի արժեքը նվազել է մինչև շուրջ 449,39 մլն դրամ։
Շինարարության ընթացքում, սակայն, ի հայտ են եկել նախագծով չնախատեսված լրացուցիչ աշխատանքներ՝ 54,07 մլն դրամի չափով։ Հիմնավորման համաձայն՝ դրանք անհրաժեշտ են շենքի կառուցվածքային ամբողջականության, կայունության և հետագա անվտանգ շահագործման համար։ Թե կոնկրետ ինչ աշխատանքների մասին է խոսքը, հիմնավորման մեջ չի մանրամասնվում։
ԿԳՄՍ նախարարությունը նշում է, որ լրացուցիչ աշխատանքները տեխնիկապես և տեխնոլոգիապես հնարավոր չէ առանձնացնել հիմնական աշխատանքներից և պատվիրել մեկ այլ ընկերության։ Դա կարող է խաթարել շինարարական գործընթացը, իսկ հետագայում նաև խնդիրներ առաջացնել երաշխիքային պատասխանատվությունը տարբեր կապալառուների միջև սահմանազատելու հարցում։
Մարզադպրոցի կառուցման պայմանագրային վերջնաժամկետը եղել է 2025 թվականի դեկտեմբերի 5-ը, սակայն աշխատանքները դեռ շարունակվում են։ Հիմնավորման համաձայն՝ ժամկետն անցնելուց հետո կապալառուն աշխատանքներն իրականացնում է տույժերի պայմաններում։
Նախագծում ընդգծվում է, որ պայմանագրի արժեքի ավելացումը կապալառուին պատասխանատվությունից չի ազատում։ Լրացուցիչ ծախսերի համար նախատեսվում է առանձին բյուջետային վերաբաշխում կատարել՝ ԿԳՄՍ նախարարությանը 2026 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների շրջանակում։