Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանը երբեք պատերազմ չի հրահրել և չի հրաժարվել խաղաղ բանակցություններից, սակայն սպառնալիքների դեպքում վճռականորեն կպաշտպանի իր շահերն ու ինքնիշխանությունը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Իրանը երբեք պատերազմ չի հրահրել և միշտ դրսևորել է իր հավատարմությունը դիվանագիտությանն ու բանակցություններին։ Միևնույն ժամանակ, նախկինում ագրեսիայի պայմաններում ժողովրդի ցուցաբերած տոկունությունն ապացուցել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի խուսափում հանուն խաղաղության երկխոսությունից, սակայն պատրաստ է մինչև վերջ պայքարել՝ պաշտպանելու երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած իր ելույթի ժամանակ։