Վտանգներն իրական են․ ինչու են OpenAI-ը, Anthropic-ն ու ՄԱԿ-ը կոչ անում վերահսկել AI-ը

Արհեստական բանականության (ԱԲ) ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարներն ու փորձագետները սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում նախազգուշացրել են մարդկության համար AI տեխնոլոգիաների ստեղծած գլոբալ ռիսկերի մասին՝ կոչ անելով միջազգային կարգավորում սահմանել (Reuters):

  • Տեխնոլոգիական հսկաների կոչը. Anthropic-ի գործադիր տնօրեն Դարիո Ամոդեյն ընդգծել է, որ սխալ կառավարման դեպքում ԱԲ-ն կարող է վտանգ ներկայացնել ողջ մարդկության համար։ OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանը նշել է, որ առանցքային որոշումները չեն կարող ընդունվել միայն Սան Ֆրանցիսկոյի լաբորատորիաներում, այլ պետք է ձևավորվեն ժողովրդավարական կառավարությունների կողմից։

  • Գիտնականների և ՄԱԿ-ի ահազանգը. ԱԲ-ի «կնքահայրերից» Յոշուա Բենջիոն հայտարարել է, որ վտանգներն իրական են, մոտալուտ և չունեն սահմաններ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նույնպես վերահաստատել է ԱԲ-ի գլոբալ կառավարման անհրաժեշտությունը։

  • ԱՄՆ-ի դիրքորոշումը. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մերժում է ԱԲ-ի վերահսկողության համաշխարհային սխեմա ստեղծելու ցանկացած փորձ։ Սպիտակ տան խորհրդական Մայքլ Կրացիոսը հավելել է, որ միջազգային կառույցները պետք է կենտրոնանան լավագույն փորձի փոխանակման, այլ ոչ թե գլոբալ կարգավորման վրա։

  • Չինաստանի արձագանքը. ՄԱԿ-ում Չինաստանի դեսպան Ֆու Ցոնը կոչ է արել կատարելագործել ԱԲ-ի կարգավորման համակարգերն ու միջսահմանային համագործակցությունը՝ հավասարակշռելով զարգացումն ու անվտանգությունը։

Ինչու է դա կարևոր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընթացող քննարկումները ի ցույց են դնում խորացող տարաձայնությունը տեխնոլոգիական ընկերությունների (որոնք պահանջում են գլոբալ կանոնակարգում) և ԱՄՆ վարչակազմի միջև (որը դեմ է համաշխարհային վերահսկողությանը)։ Սա կարող է դանդաղեցնել AI-ի անվտանգության միասնական միջազգային ստանդարտների ընդունումը։

Leave a comment