Էրդողանը Փաշինյանին հրավիրել է Թուրքիայում կայանալիք COP31-ի առաջնորդների գագաթնաժողովին

Քաղաքականություն

24.09.2026 | 10:32

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «Թուրքական տանը» կայացած հանդիպման վերաբերյալ հաղորդագրություն է տարածել թուրքական կողմը։ Թուրքիայի նախագահականի հաղորդակցության վարչության հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են Թուրքիայի և Հայաստանի միջև շփումները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Նշելով, որ Թուրքիան աջակցում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ երկկողմ առևտրի և տրանսպորտի ոլորտներում, Էրդողանն ընդգծել է  երկկողմ հարաբերություններում դրական դինամիկան պահպանելու կարևորությունը։ Նա նաև գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի՝ խաղաղության գործընթացի շրջանակում միմյանց ուղղությամբ ձեռնարկած փոխադարձ քայլերի առնչությամբ, ասվում է հաղորդագրությունում։

Էրդողանը նշել է, որ միջազգային կազմակերպություններում Հայաստանի հետ աճող համագործակցությունը նպաստում է կարգավորման գործընթացին, և Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Թուրքիայում կայանալիք COP31 առաջնորդների գագաթնաժողովին։

 

 

Leave a comment