Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ելույթ է ունեցել ԱՄՆ կառավարության կազմակերպած «Բարգավաճում՝ խաղաղության միջոցով. ներդրումներ Անդրկասպյան առևտրային երթուղու և TRIPP-ում» խորագրով միջոցառմանը։
Բայրամովը բարձր է գնահատել TRIPP-ի իրականացման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը։
Արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացումը կարող է էականորեն նպաստել տարածաշրջանային տնտեսական աճի արագացմանը, մատակարարման շղթաների կայունության բարձրացմանը և ներդրումային նոր հնարավորությունների ստեղծմանը։