2025 թվականին Երևանում անցկացվել էր Եվրոպայի մեծահասակների առաջնությունը։
2027 թվականի փետրվարի 5–11–ը Երևանում անցկացվելու է կարատեի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը։ Նման կարգի մրցումների անցկացման փորձ Հայաստանն արդեն ունի։ 2025 թվականին Երևանում անցկացվել է Եվրոպայի մեծահասակների առաջնությունը։
«Մենք արդեն մեկ անգամ ապացուցել ենք, որ կարող ենք հյուրընկալել մարզական բազմաթիվ պատվիրակությունների ու բարձրակարգ մրցաշար անցկացնել։ Այս անգամ սպասում ենք 54 երկների ներկայացուցիչների, ու համոզված եմ, որ նրանք դեռ երկար կհիշեն երևանյան առաջնությունը։ Ինչ վերաբերվում է մեր մարզիկներին, չնայած նրան, որ որոշ քաշային կարգերում խնդիրներ ունենք, մենք նաև ակնկալիքներ ունենք։ Հուսով եմ՝ բարձր հարգի մեդալներ կունենանք»,–նշել է Հարությունյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։