Ջրի որակի հետ կապված տարածքներում որևէ խնդիր չկա. «Վեոլիա Ջուր»-ը խնդրում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց

Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվում է ջրանջատում։ Այս մասին հայտարարություն է տարածել «Վեոլիա Ջուր» ընկերությունը։

«Տեղեկացնում ենք, որ քիչ առաջ խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա։ Վթարի վերացման հետևանքով հայտարարվում է ջրանջատում։ Ջրի որակի հետ կապված տարածքներում որևէ խնդիր չկա։ Խնդրում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց։ Վեոլիաթիմը տեղում է և իրականացնում է օպերատիվ վթարավերացման աշխատանքներ»,- նշվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Քանաքեռավան բնակավայր ֆեյսբուքյան էջն ահազանգել էր ջրի աղտոտվածության մասին:

 

Leave a comment