Չինաստանի նախագահը եռօրյա այցով մեկնում է Վաշինգտոն

Այսօր մեկնարկում է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի եռօրյա այցը Վաշինգտոն:

Reuters-ի փոխանցմամբ՝ վերջին երեք տարում ԱՄՆ առաջին այցը կատարող Չինաստանի նախագահին և նրա տիկնոջը Մերիլենդի ռազմակայանում կողջունի նախագահ Դոնալդ Թրամփը:

Նախատեսվում են շքեղ ընդունելություն և հանդիսություններ՝ մասնավորապես առևտրի, տեխնոլոգիաների և Իրանի հարցերում երկու գերտերությունների միջև լարվածության ֆոնին:

Վաղը կայանալիք բանակցություններում կարող են համաձայնություններ ձեռք բերվել որոշակի ոլորտներում մաքսատուրքերի նվազեցման, թմրամիջոցների թրաֆիքինգի դեմ պայքարում համագործակցության և զինված ուժերի միջև երկխոսության ընդլայնման շուրջ:

 

Leave a comment