Հերթական խոշոր պարգևատրումը․ 87 մլն դրամ՝ ՀԿԿ-ի ծառայողներին

Հասարակություն

23.09.2026 | 19:50

Կառավարության պահուստային ֆոնդից 87 մլն դրամ է հատկացվելու Հակակոռուպցիոն կոմիտեի 5-ամյակի կապակցությամբ՝ աշխատողներին պարգևատրելու նպատակով։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ կոմիտեն դարձել է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առանցքային մասնագիտացված կառույց։

Հիմնավորման համաձայն՝ այս պարգևատրմամբ խթանվում է կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց և օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ծառայողների գործունեության արդյունավետության հետագա բարելավումը։

Թե ինչպես է 87 մլն դրամը բաշխվելու աշխատակիցների միջև՝ նախագծում հստակեցումներ չկան։

Հիշեցնենք՝ պաշտոնյաներն ու պետական ոլորտի աշխատակիցները երկու օր առաջ էլ պարգևատրվել էին ՀՀ անկախության օրվա առթիվ։

2027 թվականի հունվարի 1-ից էլ շեշտակի բարձրանալու է պաշտոնյաների աշխատավարձը։ Այդ նպատակով 25 մլրդ դրամ է հատկացվելու։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment