ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան > Լուրեր Հայաստանից

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որի շրջանակներում հանդես է եկել շնորհավորական ուղերձով և մաղթել բարօրություն և հարատև խաղաղություն բարեկամ Իրանի ժողովրդին:

«Հայաստանի և Իրանի միջև առկա բարեկամական և եղբայրական հարաբերությունները հիմնված են անկեղծության, փոխադարձ հարգանքի և վստահության վրա»,- նշել է փոխվարչապետը:

Մհեր Գրիգորյանը կարևորել է նախորդ տարի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի այցը Հայաստան և երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու վճռականությունը:

Ամփոփելով իր ելույթը փոխվարչապետը ընդգծել է, որ Հայաստան-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը:

Leave a comment