Երևան-Գյումրի ճանապարհին բախման հետևանքով «Լադա»-ն հայտնվել է դաշտում․ կա վիրավոր

Սեպտեմբերի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 15։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 63-ամյա Գուրգեն Ս․-ի վարած «Geely» մակնիշի և Երևանի բնակիչ 73-ամյա Վարդգես Ա․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Վարդգես Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a comment