Վրաստանից արտաքսվել է 83 օտարերկրացի, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներ (PAN.am)

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ վերջին օրերին երկրից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացի։ Արտաքսված անձանց համար նաև արգելվել է հետագայում մուտք գործել Վրաստան։

Արտաքսվածների թվում կան նաև ՀՀ քաղաքացիներ, հայտնում է Panorama.am-ը:

«Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ համակարգված աշխատանքով, վերջին օրերին Վրաստանից արտաքսել են 83 օտարերկրյա քաղաքացու»- հայտնել են Վրաստանի ՆԳ նախարարությունից։

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ արտաքսվածների թվում եղել են Ադրբեջանի, Թուրքմենստանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Եթովպիայի, Եգիպտոսի, Իրաքի, Հնդկաստանի, Բուրունդիի, Պակիստանի, Քենիայի, Բուլղարիայի, Բանգլադեշի, Հորդանանի, Նիգերիայի, Ուզբեկստանի, Չինաստանի և այլ երկրների քաղաքացիներ։

Leave a comment