ՌԴ նախագահը պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահի հետ. Կրեմլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույցների ընթացքում մշտապես ընդգծում են անհրաժեշտության դեպքում ևս մեկ հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը»,-ասել է նա՝ միևնույն ժամանակ նշելով, որ այս պահին բարձր մակարդակի հանդիպման վերաբերյալ որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին նույնպես հայտարարել էր Պուտինի հետ հանդիպելու հնարավորության մասին։

«APA»-ի քիչ հավանական է համարում, որ այդ հանդիպումը տեղի ունենա դեկտեմբերի 14-15-ը ԱՄՆ-ում անցկացվելիք G20-ի գագաթնաժողովի շրջանակում։

 

Leave a comment