Համաշխարհային օլիմպիադա․ Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ի հետ

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող շախմատի 46-րդ Համաշխարհային օլիմպիադայում հանգստյան օրվանից հետո սեպտեմբերի 23-ին կայացան 7-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ի թիմի հետ։ Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթեց Ուեսլի Սոյին, Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի հետ, Շանթ Սարգսյանը խաղաղ դաշն կնքեց Հանս Նիմանի հետ, իսկ Գաբրիել Սարգսյանը պարտվեց Էվոնդեր Լյանին։

ԱՄՆ-ի հավաքականի կազմում ընդգրկված Լևոն Արոնյանը չմասնակցեց իր նախկին թիմի դեմ մրցամարտին:

Հայաստանի հավաքականը 7 տուրերում տարել է 5 հաղթանակ, գրանցել 2 ոչ-ոքի և ունի 12 թիմային միավոր։ ԱՄՆ-ի հավաքականը միավորների քանակը հասցրեց 11-ի։

Կանանց Հայաստանի հավաքականը 7-րդ տուրում 2.5:1.5 հաշվով հաղթել էր Ադրբեջանի թիմին։ Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ են տարել, Մարիամ Մկրտչյանը ոչ-ոքի արդյունքով է ավարտել իր պարտիան, իսկ Սուսաննա Գաբոյանը պարտություն է կրել։

Համաշխարհային օլիմպիադան կավարտվի սեպտեմբերի 27-ին: Կանցկացվի 11 տուր:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment