ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը MediaHub-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի Անկախության տոնին նվիրված համերգին՝ նշելով, որ համերգին չի հետևել, սակայն, որոշ կտորների այնուամենայնիվ հանդիպել է իր սոցիալական ցանցերում։
Դերասանուհին իր մտահոգությունն է հայտնել նաև համերգի ընթացքում ազգային երգերի բացակայության վերաբերյալ՝ դա կապելով ազգային արժեքների նկատմամբ վերաբերմունքի հետ։
«Ճիշտ ասած՝ չեմ հետևել, որովհետև դա ինձ շատ է նյարդայնացնում և հետաքրքիր չէ։ Ի՞նչ նպատակով ենք ձեռք բերել անկախությունը, որ 35 տարի հետո նման բան է տեղի ունենում։ Ազգային որևէ երգ չի հնչել։ Ազգայինը վերացնում են։ Ամեն ինչ, ինչ կապված է ազգայինի, հայկականի, ազգային արժեքների հետ, վերացնում են, կարևորը ռաբիս երգեր են հնչել ու ազգը պարել է։
Նրանք եկել են հենց դա վերացնելու։ Հանձնարարականը գերազանց են կատարում։ Այնպես որ, շատ բնական է, որ ազգային երգ էլ չի հնչելու և ընդհանրապես որևէ ազգային արժեք քիչ-քիչ, կամ, ավելի ճիշտ՝ շատ արագացված տեմպերով, վերացնելու են»,- ասաց Գայանե Ներսիսյանը։