«Մայրիկ, նա կսպանի մեզ»․ Սոբչակը մանրամասներ է հայտնել Ջիգանի հերթական սկանդալային միջադեպից

«Մայրիկ, նա կսպանի մեզ»․ Օքսանա Սամոյլովայի և ռեփեր Ջիգանի երեխաները հրաժեշտ են տվել մորն ու կարծել, որ հայրը կգնդակահարի իրենց տան սպասարկող անձնակազմի հետ միասին հուլիսյան սրման ժամանակ։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է լրագրող Քսենիա Սոբչակը։

Ըստ հրապարակման՝ հուլիսի սկզբին Ջիգանը մարտական զենքից կրակ է բացել Մոսկվայի մերձակայքի «Շատո Սևերեն» առանձնատան աշխատակիցների վրա։ Նա հավաքել է անձնակազմին հյուրասենյակում և սկսել մեղադրել հնարովի զանցանքների ու հանցագործությունների մեջ։ Աշխատակիցներից մեկին անվանելով մանկապիղծ՝ նա մի քանի վայրկյան է տվել փախչելու համար, որից հետո կրակ է բացել նրա ուղղությամբ։

Ավագ դուստրը՝ Ալիելան, այդ ընթացքում կապի մեջ է եղել բացակայող մոր հետ և տեղեկացրել տեղի ունեցածի մասին՝ գրելով․ «Մայրիկ, մենք կմեռնենք։ Նա մեզ փակել է։ Մայրիկ, խնդրում եմ, աղաչում եմ, խնդրիր, որ որևէ մեկը գա։ Ես քեզ շատ-շատ սիրում եմ։ Նա գալիս է մեզ վրա կրակելու։ Խնդրում եմ, մայրիկ, նա կսպանի մեզ»։

Ռեփերին հաջողվել է վնասազերծել միայն տասը ժամ անց։ Երեխաներին և տան աշխատակիցներին մասնավոր կարգով ազատել են հատուկ կանչված նախկին հատուկջոկատայինները, որոնք գործել են պատանդների ազատ արձակման գործողության արձանագրությամբ։

Միջադեպից հետո ռեփերին տեղափոխել են վերականգնողական կենտրոն (ռեհաբ), իսկ երեխաներին վերցրել է Օքսանա Սամոյլովան։ Հաղորդվում է, որ հոգեբանները երեխաների հետ աշխատել են ահաբեկչության զոհերի համար նախատեսված հատուկ ծրագրով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment