Բարի գալուստ Սյունիք. Յայեջին ստանձնել է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսի պաշտոնը

https://arm.sputniknews.ru/20260923/bari-galust-sjuniq-jajejin-standznel-e-kapanum-irani-nvor-glkhavvor-hjupatvosi-pashtvony-107210509.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/17/107209766_41:0:1080:779_1920x0_80_0_0_3184ba0ad3b905be996286348d8ec12b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դավուդ յայեջի, հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, կապան, պաշտոն

դավուդ յայեջի, հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, կապան, պաշտոն

Բաժանորդագրվել

Գլխավոր հյուպատոսությունը նշում է, որ Յայեջիի գործունեությունը կնպաստի հայ–իրանական հարաբերությունների ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Դավուդ Յայեջին ստանձնել է Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության նոր գլխավոր հյուպատոսի պաշտոնը։ Այս մասին հայտնում է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունը։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին սեպտեմբերի 9-ին հայտնել էր, որ Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոս է նշանակվել երկրի ԱԳՆ աշխատակից Դավուդ Յայեջին։

Հյուպատոսարանից նշել էն, որ Յայեջին բազմամյա դիվանագիտական փորձ ունի և մասնագիտացած է Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի հարցերում։ Դիվանագիտական գործունեության ընթացքում նա աշխատել է Ուզբեկստանում, Ադրբեջանում, Տաջիկստանում, Ռուսաստանում և Չինաստանում։

Նրա մասնագիտական և հետազոտական հետաքրքրությունների շրջանակում են Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը, Իրանի հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ, Ղարաբաղյան զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացների ազդեցությունն Իրանի անվտանգության և շահերի վրա։

Գլխավոր հյուպատոսությունում ակնկալում են, որ Յայեջիի գործունեությունը Սյունիքում կնպաստի հայ–իրանական հարաբերությունների ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը։

Մասնավորապես, ըստ Իրանի հյուպատոսարանի, խոսքը տնտեսական և առևտրային կապերի, հյուպատոսական, մշակութային ու զբոսաշրջային համագործակցության ընդլայնման, ինչպես նաև Սյունիքի տեղական իշխանությունների, գործարար և հասարակական շրջանակների հետ կապերի զարգացման մասին է։

«Նրա առաքելության մեկնարկը Կապանում՝ Սյունիքի մարզի սրտում, կարող է նոր էջ բացել տեղական դիվանագիտության ամրապնդման և Իրանի ու Հայաստանի ժողովուրդների միջև բարեկամական կապերի առավել խորացման ճանապարհին։ Բարի գալուստ Կապան։ Բարի գալուստ Սյունիք»,– նշված է գլխավոր հյուպատոսության հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ նա փոխարինել է Մորթեզա Աբեդին Վարամինին, որը Կապանում Իրանի գլխավոր առաջին հյուպատոսն էր։ Կապանում Իրանի հյուպատոսությունը պաշտոնապես բացվել է 2022 թվականի հոկտեմբերի 21-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մասնակցությամբ։

Leave a comment