ՀՀ–ում ապրող արցախցիների շրջանում աղքատության մակարդակը 60–70 տոկոս է. Արտակ Բեգլարյան

https://arm.sputniknews.ru/20260923/hhum-aprvogh-arcakhcineri-shrjanum-aghqatutjan-makardaky-6070-tvokvos-e-artak-beglarjan-107204301.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/18/69049707_157:0:1417:945_1920x0_80_0_0_e9bfc1190e0c1c509c4119b16266958d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մարդու իրավունքների պաշտպան (միպ), արտակ բեգլարյան, արցախ, բնակարան, հայաստան, երևան, բռնի տեղահանված

մարդու իրավունքների պաշտպան (միպ), արտակ բեգլարյան, արցախ, բնակարան, հայաստան, երևան, բռնի տեղահանված

Բաժանորդագրվել

Արցախի նախկին պետնախարարն անդրադարձավ նաև բռնի տեղահանվածների կարգավիճակին` նշելով, որ օրենսդրությամբ իրենց տրվել է մի կարգավիճակ, որը համապատասխան չէր իրենց խնդիրներին ու իրավիճակին։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում ապրող արցախցիների շրջանում, ըստ տարբեր գնահատականների, աղքատության մակարդակը 60–70 տոկոս է։ Այս մասին ՀՀ ԱԺ–ում «Արցախահայերի սոցիալ–տնտեսական, իրավական խնդիրները և լուծումներ» թեմայով ընդլայնված քննարկմանը հայտարարեց Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Սա խոսում է սոցիալական մեծ բևեռվածության մասին, ինչպես նաև այն մասին, որ պետական քաղաքականությունը բավարար ու արդյունավետ չէ»,– ընդգծեց նա։

Բեգլարյանի գնահատմամբ` սոցիալական խնդիրները սրվեցին, երբ ՀՀ իշխանությունների կողմից տրվող աջակցությունը դեռ 2025 թվականից կա՛մ կրճատվեց, կա՛մ շատերի դեպքում ուղղակի հանվեց կամ նվազեցվեց։

Ինչ վերաբերում է բնակարանային խնդրին, ապա այստեղ, ըստ նրա, պետությունը առաջնային շուկայից արցախցիների կողմից բնակարանների ձեռքբերումը խթանելու փոխարեն խթանել է 2–րդային շուկայից գնումը։

«Արդյունքում 4000–ից ավելի արցախցի ընտանիքները, որոնք օգտվել են պետության աջակցության այս ծրագրից, նրանց մոտ 99 տոկոսն օգտվել է 2–րդային շուկայից։ Դրա արդյունքում արհեստական գնաճ է խթանվել և տնտեսական որևէ ավելացված արժեք չի ստեղծվել»,– վստահեցրեց Բեգլարյանը։

Նա այն կարծիքին է, որ խնդիրը հնարավոր էր լուծել, եթե լիներ կոմպակտ համայնքային կառուցապատման լուծում։

Արցախի նախկին պետնախարարն անդրադարձավ նաև բռնի տեղահանվածների կարգավիճակին` նշելով, որ օրենսդրությամբ իրենց տրվել է մի կարգավիճակ, որը համապատասխան չէր իրենց խնդիրներին ու իրավիճակին` մասնավորապես զրկելով ՀՀ քաղաքացիությունից և տալով սովորական փախստականի կարգավիճակ, ինչպիսին ստանում են ոչ հայ փախստականները։

«Դրա հետևանքով մենք բազմաթիվ խնդիրների առաջ ենք կանգնել, ու մեր շատ խնդիրներ հենց դրանից են բխում։ Կարծում եմ, որ լուծումն ուղղակի պետք է լիներ այն, որ մենք մնում ենք ՀՀ քաղաքացի, համապատասխան փոփոխություն է կատարվում օրենսդրական կարգավորումների մեջ, և կոնկրետ կարգավիճակ է տրվում բռնի տեղահանված անձանց, որոնք կարող են լինել քաղաքացի, սակայն ներքին տեղահանված չեն լինի»,– առաջարկեց Բեգլարյանը։

Նա նշեց, որ Հայաստանում ապրող արցախցիների համար մեծագույն խնդիր է նաև քաղաքական մեծ շրջանակների կողմից դրսևորվող տեղեկատվական–հոգեբանական մթնոլորտը` պարբերաբար գեներացվող ատելության խոսքը, որը լրացուցիչ սրվում է տարբեր մակարդակներում։

Բացի այդ, ըստ Բեգլարյանի, իրավապահ համակարգն այս հարցում իրեն պետք է պատասխանատու պահեր, այնինչ առկա է խիստ ընտրողական, խտրական վերաբերմունք նրանց կողմից, և որևէ կերպ քրեական վարույթեր չեն նախաձեռնվում, երբ արցախցիների նկատմամբ ատելության խոսք է հնչում, եղած վարույթներն էլ քնեցվում են, ու որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում։

Leave a comment