Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներից մեկի ծնողը՝ Աննա Հակոբյանը, անդրադառնալով համալսարանին, ֆեյսբուքում գրել է.
«Մենք պատրաստվում ենք լքել այդ կառույցը։ Դասախոսների մեծ մասը չգիտի ինչի համար են ընտրել մանկավարժի մասնագիտությունը։ Երկրորդ տարին է ինչ սովորում ենք մեզ խոսք են տալիս, որ հաջորդ տարի լավ է լինելու։ Սեպտեմբերի 22-ի դրությամբ դասացուցակ չունեն, դասղեկը ոչ մի բան չի ձեռնարկում, ուսանողները անիմաստ բացականեր են ստանում այդ պատճառով։ Մուդլում չեն կարողանում գրանցել ուսանողների։ Մեկը մյուսից անտեղյակ են»: