Ծինփինը մեծագույն առաջնորդ է․ Մասկ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը մեծագույն առաջնորդ է. նրա պաշտոնավարման ընթացքում Չինաստանը հսկայական առաջընթաց է գրանցել։ Այս մասին հայտարարել է գործարար Իլոն Մասկը՝ չինացի առաջնորդի՝ ԱՄՆ կատարելիք այցի նախաշեմին։

«Նա ինձ վրա մեծ առաջնորդի տպավորություն է թողնում։ Նրա իշխանության օրոք Չինաստանը հսկայական բարգավաճման է հասել»,- ասել է նա «China Central Television»-ին տված հարցազրույցում։

Մասկը կիսվել է Չինաստան կատարած այցի տպավորություններով, այդ թվում՝ Պեկինից Սիան արագընթաց գնացքով կատարած ուղևորության մասին։

«Եթե այցելեք Չինաստան, կտեսնեք տարեցտարի՝ և նույնիսկ մեկ տարվա ընթացքում տեղի ունեցող առաջընթացը. դա շատ ակնառու է»,- ընդգծել է Մասկը։ Նրա խոսքով՝ այս ամենը վկայում է այն մասին, որ չինացի առաջնորդը հիանալի աշխատանք է կատարել և ակնառու անհատականություն է։

Leave a comment