Օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երևանում սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 25-28-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-24-ը՝ ցերեկային ժամերին, աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով, սեպտեմբերի 25-26-ը՝ ցերեկային ժամերին, աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։