https://arm.sputniknews.ru/20260923/qreakan-nvor-varujtner-en-nakhadzernvel-gagik-tsarukjani-nkatmamb-107197290.html
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական նոր վարույթներ են նախաձեռնվել
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական նոր վարույթներ են նախաձեռնվել
Sputnik Արմենիա
ՀՀ պետական վերահսկողության ծառայությունից պնդում են, որ ԲՀԿ առաջնորդը Առինջ համայնքում հողի նշանակության փոփոխության և գույքի օտարման ոչ օրինական գործարքներ է… 23.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-23T13:45+0400
2026-09-23T13:45+0400
2026-09-23T13:51+0400
գագիկ ծառուկյան
քրեական գործ
առինջ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104858816_0:83:1600:983_1920x0_80_0_0_95eefdbb8320b84750ad69c3da9f926c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Քրեական նոր վարույթներ են նախաձեռնվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ պետական վերահսկողության ծառայությունը։ Ըստ ծառայության ներկայացրած տվյալների` Կոտայքի մարզի Առինջ համայնքում օտարման ոչ ենթակա և կադաստրային արժեքի շուրջ 99․94% նվազեցմամբ հողերն օրենսդրական խախտումներով օտարվել են Ծառուկյանին պատկանող ընկերություններին։ Մասնավորապես, Առինջում գտնվող ինժեներական ենթակառուցվածքով 700 մմ տրամագծով մայրուղային գազատարով ծանրաբեռնված, օտարման ոչ ենթակա 16․17 հա հողատարածքն աճուրդով վաճառվել է Ծառուկյանին պատկանող «Ավիասերվիս» Հ/Ձ ՓԲ ընկերությանը։ Արդյունքում՝ կադաստրային արժեքը նվազել է 8 մլրդ 32 մլն 848 հազար 816 դրամով կամ շուրջ 99.94 տոկոսով։ Գերատեսչությունից պնդում են, որ դրանից հետո այս հողատարածքները համայնքի ղեկավարի որոշմամբ դրվել են աճուրդի, որի արդյունքում դրանք 21 մլն 533 157 դրամ գումարով օտարվել են Ծառուկյանին պատկանող մեկ այլ ընկերության՝ «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ–ին։«Գործարքները, սակայն, վերոնշյալ սահմանափակումների պատճառով իրավունքի պետական գրանցում չեն ստացել, բայց նոր աճուրդներ հայտարարելու փոխարեն փոփոխվել են նախկինում կայացած աճուրդների արձանագրությունների, ինչպես նաև դրանց հիման վրա ընդունված և ուժի մեջ մտած համայնքի ղեկավարի որոշումների բովանդակությունները»,– նշված է հաղորդագրության մեջ։Նշվում է, թե ենթադրյալ կեղծ փաստաթղթերի հիման վրա կնքվել են անշարժ գույքի աճուրդ–վաճառքի 4 պայմանագրեր, որոնց միջոցով ապահովվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, և այն Ծառուկյանին պատկանող ընկերությանը փոխանցելու գործընթացը։ՀՀ պետական վերահսկողության ծառայությունից տեղեկացնում են, որ հաղորդումներ են ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն, նախաձեռնվել են քրեական վարույթներ։Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» և Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։
առինջ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104858816_90:0:1511:1066_1920x0_80_0_0_c4048f56e7f1df92445582eeb4c549f3.jpg.webp
գագիկ ծառուկյան, քրեական գործ, առինջ
գագիկ ծառուկյան, քրեական գործ, առինջ
ՀՀ պետական վերահսկողության ծառայությունից պնդում են, որ ԲՀԿ առաջնորդը Առինջ համայնքում հողի նշանակության փոփոխության և գույքի օտարման ոչ օրինական գործարքներ է կատարել։
Ըստ ծառայության ներկայացրած տվյալների` Կոտայքի մարզի Առինջ համայնքում օտարման ոչ ենթակա և կադաստրային արժեքի շուրջ 99․94% նվազեցմամբ հողերն օրենսդրական խախտումներով օտարվել են Ծառուկյանին պատկանող ընկերություններին։
Մասնավորապես, Առինջում գտնվող ինժեներական ենթակառուցվածքով 700 մմ տրամագծով մայրուղային գազատարով ծանրաբեռնված, օտարման ոչ ենթակա 16․17 հա հողատարածքն աճուրդով վաճառվել է Ծառուկյանին պատկանող «Ավիասերվիս» Հ/Ձ ՓԲ ընկերությանը։
Բացի այդ, 2017 թվականին Առինջում գտնվող և համայնքի սեփականությունը հանդիսացող 11․2 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, 36․29 հա բնակավայրերի նպատակային նշանակության և 28․96 հա այլ բարձրարժեք՝ ընդհանուր 8 մլրդ 38 մլն 9325 դրամ կադաստրային արժեքով հողերը փոխադրվել են ցածրարժեք՝ ընդհանուր 5 մլն 160 509 դրամ արժեքով գյուղատնտեսական նշանակության՝ արոտի կատեգորիայի։
Արդյունքում՝ կադաստրային արժեքը նվազել է 8 մլրդ 32 մլն 848 հազար 816 դրամով կամ շուրջ 99.94 տոկոսով։ Գերատեսչությունից պնդում են, որ դրանից հետո այս հողատարածքները համայնքի ղեկավարի որոշմամբ դրվել են աճուրդի, որի արդյունքում դրանք 21 մլն 533 157 դրամ գումարով օտարվել են Ծառուկյանին պատկանող մեկ այլ ընկերության՝ «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ–ին։
«Գործարքները, սակայն, վերոնշյալ սահմանափակումների պատճառով իրավունքի պետական գրանցում չեն ստացել, բայց նոր աճուրդներ հայտարարելու փոխարեն փոփոխվել են նախկինում կայացած աճուրդների արձանագրությունների, ինչպես նաև դրանց հիման վրա ընդունված և ուժի մեջ մտած համայնքի ղեկավարի որոշումների բովանդակությունները»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, թե ենթադրյալ կեղծ փաստաթղթերի հիման վրա կնքվել են անշարժ գույքի աճուրդ–վաճառքի 4 պայմանագրեր, որոնց միջոցով ապահովվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, և այն Ծառուկյանին պատկանող ընկերությանը փոխանցելու գործընթացը։
ՀՀ պետական վերահսկողության ծառայությունից տեղեկացնում են, որ հաղորդումներ են ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն, նախաձեռնվել են քրեական վարույթներ։