Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.
«Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Կատարի միջնորդությամբ բանակցություններ են անցկացրել։
Ըստ իրանական կողմի՝ ԱՄՆ-ին են փոխանցել «Հորմուզի նեղուցի, տարածաշրջանային անվտանգության և դիվանագիտական գործընթացի վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումներն ու պայմանները»։
Օրեր առաջ Իրանից հայտնել էին նաև, որ ԱՄՆ-ին են փոխանցել բանակցությունների վերսկսման համար Թեհրանի 7 պայմանները, որոնք պաշտոնապես չեն հրապարակվել»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)