Զելենսկու և Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հանդիպումը Նյու Յորքում լարված է անցել

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը Նյու Յորքում լարված է անցել Կիևի ֆինանսավորման հարցերի պատճառով։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը:

Գործակալության տվյալներով՝ Եվրամիության ներկայացուցիչները միջոցների հետագա հատկացումը կապել են օրենքների ընդունման հարցում Կիևի առաջընթացի հետ: Խոսքը տնտեսության ստվերային մասի կրճատման, հարկային եկամուտների աճի և ուկրաինական կարգավորումները ԵՄ օրենսդրությանը համապատասխանեցնելու մասին է։

Կիևն իր հերթին պնդել է, որ հարկավոր է արագացնել օգնության տրամադրումը։ Պատճառը պաշտպանական բյուջեում 27 մլրդ դոլարի պակասն է։

Բանակցություններից հետո ֆոն դեր Լյայենը X սոցիալական ցանցում հայտնել է, որ Ուկրաինան լրացուցիչ պաշտպանական աջակցություն կստանա:

Նրա խոսքով, հետագա բյուջետային ֆինանսավորումը կախված կլինի Գերագույն ռադայում բարեփոխումների առաջմղումից։ Ֆոն դեր Լյայենը նաև նշել է, որ մինչև տարեվերջ ԵՄ տնօրինման ներքո մնում է 37 մլրդ եվրո։

Sputnik Արմենիա

Leave a comment