Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

«Հրապարակ» թերթը գրում է. «Կապանում օրերս Իրանի նոր գլխավոր հյուպատոս նշանակված Դավուդ Յայիչին այսօր կստանձնի իր պարտականությունները և կայցելի Կապան՝ փոխարինելով Մորթեզա Աբեդին Վարամինին, որը Կապանում Իրանի առաջին գլխավոր հյուպատոսն էր և նշանակվել էր 2022 թվականին։

Նոր հյուպատոսն ադրբեջանախոս է, նրա նշանակման առիթով տեղի ընդդիմադիր շրջանակներն ասում են, թե պրոֆեսիոնալ դիվանագետ չէ, չունի համապատասխան տվյալներ և իրավական ու էթիկական խախտումներով է նշանակվել այդ պաշտոնին: Յայիչին, չանցնելով դիվանագիտական ծառայության աստիճանական համակարգը (դեսպանության կցորդ, երրորդից առաջին քարտուղար, երրորդից առաջին խորհրդական), նշանակվել է այս պաշտոնում, ինչը համարվում է անթույլատրելի։

Ըստ այդ շրջանակների՝ անփորձ դիվանագետի ներկայությունը կարող է հանգեցնել Իրանի տարածաշրջանային ազդեցության նվազման, այն էլ այս՝ ԹՐԻՓՓ-ի կյանքի կոչման շրջանում։

NEWS.am

Leave a comment