Հասարակություն
23.09.2026 | 11:15
ՀՀ ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում։
Նախագծով առաջարկվում է ՆԳՆ ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում միջին մասնագիտական կրթական ծրագիր սովորողներին տարկետում տրամադրել՝ ուսումնառության ամբողջ ժամկետով։
Միաժամանակ, այդ կրթական ծրագիրն ավարտած և ՆԳՆ-ում կամ ենթակա պետական մարմիններում Ոստիկանության կամ Փրկարար ծառայության պաշտոնի նշանակված անձանց առաջարկվում է ազատել պարտադիր զինվորական ծառայությունից, եթե նրանք օրենքով սահմանված անընդմեջ ծառայության ժամկետով ծառայեն այդ մարմիններում։
Տարկետման և ծառայության ժամկետը չի կարող տարածվել 35 տարին լրանալուց հետո։
Նախագծով նախատեսվում է ընդունելության առաջին փուլում 70 տեղ՝ տարկետման իրավունքով, հետագայում տեղերի թիվը կարող է ավելացվել Կառավարության որոշմամբ։
Հիմնավորման համաձայն՝ մեկ սովորողի համար մեկ տարի վեց ամիս տևողությամբ կրթության հաշվարկային ծախսը կազմում է 4 մլն 333 հազար 320 դրամ։
Նարեկ Կիրակոսյան