Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Լրատվամիջոցները գրել էին, որ օրեր առաջ Արարատի մարզի ռեստորաններից մեկում ծեծկռտուք է տեղի ունեցել։
ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանն Araratnews-ի հարցին ի պատասխան հայտնեց, որ քրեական վարույթի շրջանակում 4 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանց նկատմամբ խափանման միջոց է սահմանվել տնային կալանքը։
Նշենք, որ մեր տեղեկություններով՝ ծեծկռտուքի մասնակիցներից է նաև Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը` Գոռ Համբարձումյանը։