Փաշինյանը մասնակցել է Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը (PAN.am)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը։

Միջոցառումը կազմակերպվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների պատվին։

Փաշինյանն ԱՄՆ-ում է աշխատանքային այցով՝ նա մասնակցելու է ՄԱԿ-ի ԳՎ 81-րդ նստաշրջանի աշխատանքներին և ելույթ է ունենալու նստաշրջանի բարձրաստիճան հատվածում։

Այցի ընթացքում նախատեսված են նաև վարչապետի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի, ինչպես նաև արտերկրի այլ գործընկերների հետ։

Leave a comment