18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին



Հասարակություն





Բագրատ Սրբազանի խափանման միջոցի հարցն է քննվելու 18 արդարների գործով գալիք դատական նիստին:

Հիշեցնենք, որ այս պահին տնային կալանքի մեջ են գտնվում միայն Սրբազանն ու ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը, իսկ մյուս 16   «ահաբեկիչներն» ազատության մեջ են:

Այս նիստին կրկին «ՔԿ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներ են հարցաքննվելու:

Նախորդ հարցաքննություններին պարզվեց, որ.

  1. Փորձաքննությունների համար օգտագործվում են 80-ականների սովետական գրականություն, կենտրոնը չունի անհրաժեշտ սերտիֆիկացված նմուշներ, որպեսզի պարզի առգրավված վառոդի մակնիշը,

 

  1. Փորձագետներից մեկը մասնագիտությամբ քիմիայի և կենսաբանության ուսուցիչ է, մյուսը` պատմաբան,

    3. Ռուսերենի համեստ իմացությամբ փորձագետը, որը նույնիսկ իր փոխձաքննության մեջ օգտագործված գրականության վերնագիրն է դժվարությամբ կարդում, կարողացել է 2004թ-ից հետո արտադրվող Browning տեսակի զենքի փորձաքննությունն անել սովետական գրականության հիման վրա:

    Սպասենք այլ հետաքրքիր զարգացումների:

    Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին, ժամը 15:00-ին, Երևանի Ընդհանուր Իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում (հասցե՝ Արշակունյաց 24/1):




Leave a comment