Սեպտեմբերի 23-ից երթևեկի փոփոխություն կկատարվի Երևանի կենտրոնի փողոցներից մեկում

Փոփոխությունն իրականացվելու  է մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով


ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Սեպտեմբերի 23-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վարդանանց փողոցում:


Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ փոփոխությունն իրականացվելու է մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։


Ըստ հաղորդագրության, Վարդանանց 7 հասցեին հանդիպակաց ճանապարհահատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը, ինչպես նաև Վարդանանց փողոցի և Վարդանանց փողոցի անցուղի հատման խաչմերուկում և հարակից ճանապարհահատվածում կկատարվի գծանշման փոփոխություն ըստ ներկայացված սխեմայի:


Leave a comment