Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցուցակից ԵՄ-ն հանել է գործարարներ Ուսմանովին և Ֆրիդմանին

ԵՄ երկրների դեսպանները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը։ Միևնույն ժամանակ պատժամիջոցների ցուցակից հանվել են գործարարներ Ալիշեր Ուսմանովը և Միխայիլ Ֆրիդմանը: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ավելի վաղ պատժամիջոցների ցուցակ Ուսմանովի և Ֆրիդմանի չներառելուն դեմ էր հանդես եկել Լատվիան։ Ֆրանսիան պնդում էր, որ հանվեն Ուսմանովի, իսկ Լյուքսեմբուրգը՝ Ֆրիդմանի նկատմամբ պատժամիջոցները։

ԵՄ պատժամիջոցները նախատեսում են, մասնավորապես, ակտիվների սառեցում և մուտքի արգելք։

Sputnik Արմենիա

Leave a comment