Խոշոր հրդեհ Ստերլիտամակի առևտրային կենտրոնում. 3 մարդ մահացել է, 4–ը` տուժել

Բաժանորդագրվել

Առայժմ հայտնի չէ, թե ինչն է եղել հրդեհի պատճառը։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Բաշկորտոստանի Ստերլիտամակ քաղաքի «Սոլնեչնոյե» առևտրային համալիրում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 3 մարդ մահացել է, 4-ը` տուժել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Նախնական տվյալով՝ մահացածները հարազատ քույրեր են (45, 33 և 29 տարեկան)։ Նրանք գնացել էին մոր ծննդյան համար նվեր գնելու։ Ավագ քույրն այս առևտրի կենտրոնում իր ատելիեն ուներ։

Տուժածները տեղափոխվել են քաղաքային հիվանդանոց:

Այրվող շենքից տարհանվել է 17 մարդ։ Տեղում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները։

Հրդեհի վերացման աշխատանքներում ներգրավված է 47 մարդ և 16 միավոր տեխնիկա:

Առայժմ հայտնի չէ, թե ինչն է եղել հրդեհի պատճառը։

Leave a comment