https://arm.sputniknews.ru/20260922/aghi-ltshi-taratsqi-eghegnery-chen-ktrvi-qaghaqapetaranic-hajtnel-en-inch-ashkhatanqner-en-arvelu-107153450.html
Աղի լճի տարածքի եղեգները չեն կտրվի. քաղաքապետարանից հայտնել են` ինչ աշխատանքներ են արվելու
Աղի լճի տարածքի եղեգները չեն կտրվի. քաղաքապետարանից հայտնել են` ինչ աշխատանքներ են արվելու
Sputnik Արմենիա
Աղի լճի տարածքում նոր ենթակառուցվածքներ են ավելանալու։ 22.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-22T17:21+0400
2026-09-22T17:21+0400
2026-09-22T17:23+0400
երևանի քաղաքապետարան
աղի լիճ
https://cdn.am.sputniknews.ru/img/1916/92/19169214_0:0:1598:899_1920x0_80_0_0_591420604d9b78b269799e38e1fc78d5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Երևանում գտնվող Աղի լճի տարածքում բարեկարգման աշխատանքների շրջանակում եղեգները չեն կտրվի։ Այս մասին Sputnik Արմենիային վստահեցրին Երևանի քաղաքապետարանից։Նշենք, որ սեպտեմբերի 21-ից սոցցանցերում մարդիկ ահազանգում են, որ քաղաքապետարանի կողմից «տենդեր շահողները» սկսել են քանդել Աղի լճի հարակից եղեգնուտը, որը բնական ֆիլտր է լճի համար։ Քաղաքացիները մտավախություն ունեն, որ եղեգնուտի փոխարեն սալիկապատ տարածք է լինելու։ Երևանի քաղաքապետարանից պատասխանել էին, որ ոչ թե քանդելու են լիճը, այլ բարեկարգելու են տարածքը։Ավելին` վստահեցրին, որ պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ տարածքի բնակիչները գոհունակություն են հայտնել, որ տարածքը բարեկարգվելու է։Քաղաքապետարանից նշեցին, որ շինարարական աշխատանքներն իրականացնելու շրջանում Աղի լճի մուտքը որոշ ժամանակով կարող է սահմանափակվել։ Ընդգծեցին նաև, որ տեղեկությունները, թե Աղի լճի բարեկարգումից հետո տարածքը վճարովի է դառնալու, իրականության հետ որևէ կապ չունեն։«Նախատեսվում է լճի աջակողմյան հատվածի բացազատում և դրա տեղում նոր ավազե ափի ստեղծում, որի նպատակն է ավելացնել այցելուներ ընդունելու հնարավորությունը: Բացի դրանից, նախատեսվում է հարմարավետ ավտոկայանատեղիի ստեղծում, տարածքի լուսավորում, զուգարանների կառուցում, նոր` հարմարավետ ցնցուղարանների, բետոնե պառկելաթախտերի, նոր շվաքարանների կառուցում, ինչպես նաև վորքաութ հատված` հագեցած մարզասարքերով»,– ասացին քաղաքապետարանից։Երևանում գողացված տերմինալը գտել են Աղի լճումՀիշեցնենք, որ սոցցանցերում օգտատերերը դժգոհում են քաղաքապետարանի աշխատանքից` ընդգծելով, որ մարդիկ տասնամյակներ շարունակ գալիս են Աղի լիճ, որպեսզի վայելեն այն, ինչը տրված է բնության կողմից, և քաղաքապետարանը պետք է բարեկարգի լճից դուրս հատվածները՝ չխաթարելով լճի էկոհամակարգը։
աղի լիճ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1916/92/19169214_163:0:1362:899_1920x0_80_0_0_d946edbe118473fcb43f3ce30a0a6ca8.jpg.webp
երևանի քաղաքապետարան, աղի լիճ
երևանի քաղաքապետարան, աղի լիճ
Աղի լճի տարածքում նոր ենթակառուցվածքներ են ավելանալու։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Երևանում գտնվող Աղի լճի տարածքում բարեկարգման աշխատանքների շրջանակում եղեգները չեն կտրվի։ Այս մասին Sputnik Արմենիային վստահեցրին Երևանի քաղաքապետարանից։
«Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետ Անդրանիկ Թևոսյանը, Էրեբունու թաղապետ Հակոբ Բալայանը, այլ պաշտոնյաներ և շահագրգիռ անձինք հանդիպել են և՛ բնակիչների, և՛ տեղի այցելուների հետ։ Հիմնական դժգոհությունը եղեգների վերաբերյալ է եղել, որպեսզի չկտրվի։ Այսինքն, այն հատվածը, որտեղ բուն աշխատանքը պետք է լիներ (աջակողմյան հատված), այլ հատված է տեղափոխվում»,–նշեցին Երևանի քաղաքապետարանից։
Ավելին` վստահեցրին, որ պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ տարածքի բնակիչները գոհունակություն են հայտնել, որ տարածքը բարեկարգվելու է։
Քաղաքապետարանից նշեցին, որ շինարարական աշխատանքներն իրականացնելու շրջանում Աղի լճի մուտքը որոշ ժամանակով կարող է սահմանափակվել։ Ընդգծեցին նաև, որ տեղեկությունները, թե Աղի լճի բարեկարգումից հետո տարածքը վճարովի է դառնալու, իրականության հետ որևէ կապ չունեն։
«Նախատեսվում է լճի աջակողմյան հատվածի բացազատում և դրա տեղում նոր ավազե ափի ստեղծում, որի նպատակն է ավելացնել այցելուներ ընդունելու հնարավորությունը: Բացի դրանից, նախատեսվում է հարմարավետ ավտոկայանատեղիի ստեղծում, տարածքի լուսավորում, զուգարանների կառուցում, նոր` հարմարավետ ցնցուղարանների, բետոնե պառկելաթախտերի, նոր շվաքարանների կառուցում, ինչպես նաև վորքաութ հատված` հագեցած մարզասարքերով»,– ասացին քաղաքապետարանից։
Հիշեցնենք, որ սոցցանցերում օգտատերերը դժգոհում են քաղաքապետարանի աշխատանքից` ընդգծելով, որ մարդիկ տասնամյակներ շարունակ գալիս են Աղի լիճ, որպեսզի վայելեն այն, ինչը տրված է բնության կողմից, և քաղաքապետարանը պետք է բարեկարգի լճից դուրս հատվածները՝ չխաթարելով լճի էկոհամակարգը։