Հայաստանի ու Մեքսիկայի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստը հրավիրվել է ԱՄՆ-ի Մ-17 հավաքական

Գերմանական «Մայնցի» Մ17-ի թիմի ֆուտբոլիտ Ռոման Ավակյան Գոմեսը հրավիրվել է ԱՄՆ-ի մինչև 17 տարեկանների հավաքական, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

ԱՄՆ-ի Մ-17 հավաքականը հավաք կանցկացնի իսպանական Մուրսիայում ու ստուգողական խաղերում կմրցի Նիդերլանդների, Ֆրանսիայի, Շոտլանդիայի և Բելգիայի թիմերի հետ:

Միացյալ Նահանգներում ծվնած 16-ամյա ֆուտբոլիստն այս տարի խաղացել է նաև Մեքսիկայի Մ-16 հավաքականի կազմում: Նախորդ երկու տարիներին էլ Ավակյանը ներկայացրել է Հայաստանի Մ-14 ու Մ-15 հավաքականները՝ մասնակցելով ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարերին:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment