ԿԸՀ-ն բաշխել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների տեղամասային հանձնաժողովների ղեկավար պաշտոնները

Քաղաքականություն

22.09.2026 | 17:25

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 22-ի նիստում հաստատել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների տեղամասային հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը։ «Քաղաքացիական պայմանագրին» բաժին է ընկել 315-ական, «Ուժեղ Հայաստան» դաշինքին՝ 143-ական, «Հայաստան» դաշինքին՝ 59-ական նախագահի և քարտուղարի պաշտոն։ Հանձնաժողովների անդամների նշանակման հայտերը կընդունվեն սեպտեմբերի 25-30-ը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրությունը՝ ստորև․

2026 թվականի սեպտեմբերի 22-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է տեղական ինքնակառավարման մարմինների 2026 թվականի հոկտեմբերի 25-ի ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը՝ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև։

«Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ`

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` 315-ական,
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք` 143-ական,
«Հայաստան» կուսակցությունների դաշինք ` 59-ական։

ԿԸՀ որոշման համաձայն՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում 2026 թվականի սեպտեմբերի 25-ից 30-ը` մինչև ժամը 18։00-ն:

ԿԸՀ նիստում ընդունված մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն հավատարմագրել է Բնակավայրերի համաչափ զարգացում հասարակական կազմակերպության դիտորդական առաքելության դիտորդներին 2026 թվականի հոկտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։

Leave a comment