ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Բաքու (PAN.am)

Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան։ Նա մասնակցում է Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումին։ Այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը, տեղեկացնում է Factor.am-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սեպտեմբերի 22-ի առավոտյան Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու։ Օդանավը «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է առավոտյան ժամը 7-ին և վայրէջք կատարել 50 րոպե անց։ Վերադարձը նախատեսվում է նույն օրը՝ ժամը 21։40-ին։

Նախորդ տարի այս միջոցառմանը մասնակցելու նպատակով Բաքու էր մեկնել ՀՀ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը։

Նույն ինքնաթիռով օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանկֆուրտ։ Փաշինյանը սեպտեմբերի 22-ին մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի աշխատանքներին։

Leave a comment